Մեր դիրքորոշումը չի փոխվել. Գորգիսյան
«Դեռ քննարկումներ չենք արել, բայց կարծում եմ՝ հուլիսի 1-ից կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը կկասեցվի»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
Ինչ վերաբերում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հայտարարություններին, նա նշեց իրարամերժ ոչինչ չկա. «Մեր դիրքորոշումը չի փոխվել, ամեն ինչ պետք է անել, որ լինի կամավոր։ Բայց նաև այնպես պետք է անենք, որ երկիրը դրանից չտուժի, որովհետև արդեն կան ֆոնդերի հետ ձեռք բերված պայմանավորվածություններ։ Բայց մի իրավիճակ է փոխվել, որ հիմա ՀՀ քաղաքացիները վստահում են կառավարությանը և ամեն ինչ կարվի, որպեսզի նրանց փողերը չկորեն»։
Պատգամավորի խոսքով՝ ժամանակին իրենց քննադատություններն ուղղված էին նախկին օրենքին, մինչդեռ իրենց առաջարկություններից շատերը՝ մոտ 90 տոկոսը, տեղ են գտել օրենքում։
Լրագրողների դիտարկմանը, թե ընդդիմություն եղած ժամանակ «Ելք»-ը մի շարք քննադատություններ է հնչեցնել, այդ թվում և կասկածի տակ դրել ԵԱՏՄ-ի անդամակցության հարցը՝ Գորգիսյանն ասաց. «Փաշինյանը, ստանձնելով իշխանությունը, գտնում է, որ այդ խնդիրները կարելի է լուծել, և կարող է Հայաստանի այդտեղ գտնվելը լուծել ի շահ ՀՀ-ի»:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում Հայաստանի գտնվելուն՝ Գորգիսյանն ասաց, որ «Ելք»-ը երբևէ ՀԱՊԿ-ի գործունեության հետ կապված դիրքորոշում չի հայտնել ու չի վիճարկել Հայաստանում՝ ՀԱՊԿ-ի անդամ լինելը. «Պարզապես մեր ծրագրում եղել է դրույթ, որ պետք է պարզաբանվեն Հայաստանի վրա հարձակումների դեպքում ՀԱՊԿ-ի կոնկրետ գործողությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Մանե Թանդիլյանն առաջարկում է եռապատկել երկրորդ երեխային տրվող ծննդյան նպաստի չափը
- Կուտակային համակարգը պետք է Հայաստանին. Մանե Թանդիլյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին