Պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանում այս տարի բջջային հեռախոսներ չեն արտադրվել
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի առաջին եռամսյակում արտադրվել է 224 պլանշետ, ինչը 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.4 անգամ: Նշենք, որ 2017թ-ին հունվար-մարտին արտադրվել է 55 պլանշետ:
Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, այս տարվա առաջին եռամսյակում հայկական հեռախոսներ չեն արտադրվել, իսկ 2017թ-ի հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 230 բջջային հեռախոս: Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է 2016թ-ի հունիսից:
ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մարտին էլ 12.8%-ով կրճատվել է համակարգիչների արտադրությունը: Եթե 2017-ի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել էր 109 համակարգիչ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ ընդամենը՝ 95 համակարգիչ։