Գնդակային հրաձգության երիտասարդների ՀՀ առաջնության հաղթողները
Հայտնի են մայիսի 18-20-ը Երևանում կայացած գնդակային հրաձգության երիտասարդների ՀՀ առաջնության արդյունքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, մարզիկները մրցել են գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններում` հրացան, ատրճանակ, վազող թիրախ` նորմալ և խառը վազք: Հաղթող մարզիկներն արժանացել են դրամական պարգևների, դիպլոմների ու մեդալների, պարգևատրվել են նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները:
Գնդակային հրաձգության երիտասարդների ՀՀ առաջնության հաղթողներ են դարձել` օդամղիչ հրացան 10 մ, 60 կրակոց վարժության տղաների պայքարում՝ Հայկ Բաբայանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան), օդամղիչ հրացան 10 մ, 60 կրակոց վարժության աղջիկների պայքարում՝ Ալլա Պողոսյանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան), օդամղիչ ատրճանակ 10 մ, 60 կրակոց վարժության տղաների պայքարում՝ Բենիկ Խլղաթյանը (անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան), օդամղիչ ատրճանակ 10 մ, 60 կրակոց վարժության աղջիկների պայքարում՝ Նարե Գաբրիելյանը (անձնական մարզիչ ՝ Արմեն Սիմոնյան), վազող թիրախ, 10 մ, 30+30 կրակոց վարժության տղաների պայքարում՝ Հովհաննես Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան), վազող թիրախ, 10 մ, 30+30 կրակոց վարժության աղջիկների պայքարում՝ Գոհար Վարդանյանը (անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան), վազող թիրախ` խառը վազք, 10 մ, 2x20 կրակոց վարժության տղաների պայքարում՝ Հովհաննես Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Էդվարդ Ղարիբյան), վազող թիրախ` խառը վազք, 10 մ, 2x20 կրակոց վարժության աղջիկների պայքարում՝ Գոհար Վարդանյանը (անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան)։
Օդամղիչ ատրճանակ մարզաձևի մարզիկ Բենիկ Խլղաթյանը (572 միավոր) և վազող թիրախ մարզաձևի խառը վազք վարժությունում մարզիկներ Գոհար Վարդանյանը (361 միավոր) և Արուսյակ Գրիգորյանը (360 միավոր) լրացրել են սպորտի վարպետի նորման:
Երիտասարդների ՀՀ առաջնության լավագույն մարզիկ ճանաչված Հովհաննես Մարգարյանն արժանացել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի կողմից կողմից սահմանված դրամական մրցանակի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան