Բրիտանացի խորհրդարանականները կոչ են արել խստացնել հակառուսական պատժամիջոցները
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի՝ միջազգային հարցերով հանձնաժողովը բրիտանական կառավարությանը կոչ է արել պատժամիջոցների ցուցակում ներառել Ռուսաստանի իշխանությունների հետ կապ ունեցող ավելի մեծ թվով մարդկանց: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Խորհրդարանականների կարծիքով՝ Բրիտանիայի կառավարությունը պետք է իր առաջնահերթությունների շարքում ներառի պայքարը՝ ռուսական իշխանությունների հետ կապ ունեցող անձանց՝ ակտիվների տեղաբաշխման դեմ, ինչպես նաև խստացնել պատժամիջոցները:
Հանձնաժողովի անդամները վստահ են, որ բրիտանական ակտիվներում թաքցված ռուսկան գումարները, որոնք լվացվում են լոնդոնյան Սիթիի միջոցով, վնաս են հասցնում Մոսկվայի ագրեսիվ քաղաքականությանը դիմադրող բրիտանական կառավարությանը: