ՀՀ նախագահի ներկայությամբ նախարարները երդվեցին
ՀՀ նախագահի՝ Մաշտոցի պողոտայում գտնվող նստավայրում ավարտվեց կառավարության անդամների երդման արարողությունը: Մինչ օրենքով սահմանված երդման տեքստն ընթերցելը հնչեց ՀՀ օրհներգը:
Առաջինը երդվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Փաշինյանին հետևեցին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետեր Տիգրան Ավինյանը, Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախար Զոհրաբ Մնացականյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Ֆահրադյանը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, տրանսպորտի, կապի ու տեղեկատավական տեխնոլգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Կառավարության յուրաքանչյուր անդամի երդումից հետո հնչում էին ծափահարություններ: Երդման արարողությունից հետո բոլոր նախարարները լուսանկարվեցին ՀՀ նախագահի ու վարչապետի հետ:
Նշենք, որ «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ կետի համաձայն կառավարության անդամները երդվում են Հանրապետության նախագահի ներկայությամբ Հանրապետության նախագահի նստավայրում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան