Հայաստանում հայտարարել են ՌԴ-ից «Տոր» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին
Հայաստանի զինված ուժերը մոտակա ամիսներին ռուսական «Տոր» զենիթահրթիռային համակարգեր կստանան։ ՊՆ-ի աղբյուրներին վկայակոչելով՝ այս մասին հայտնել է Հայաստանի հանրային հեռուստաալիքը, գրում է «ՌԲԿ.ռու»-ն։
«Մի քանի ամիս անց ՀՕՊ միջոցների շարքում իրենց հատուկ տեղը կզբաղեցնեն ռուսական «Տոր» զենիթահրթիռային համակարգերը»,-«Զինուժ» ծրագրին հղում անելով՝ գրում է աղբյուրը։
Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2018 թվականի մայիսի 19-ին։ Այդ համակարգերի մարտական հնարավորությունների մասին խոսել է ՀՀ հակաօդային զորքերի պետի տեղակալ Արթուր Պողոսյանը։
««Տոր»-ը գերժամանակակից զենիթահրթիռային համակարգ է, որը կարող է ավտոմատ ռեժիմով, նույնիսկ առանց անձնակազմի մասնակցության մարտ վարել օդային հարձակումների դեմ»,- ասել է Պողոսյանը հաղորդման ժամանակ։
Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստանի բանակում հայտնվել էին ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերը։ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը դրանց տեղակայումը պարտադրված միջոց էր որակել։ «Կարծում եմ՝ դա պարտադրված միջոց էր, որպեսզի մեր տարածաշրջանում ինչ-որ կերպ հավասարակշռենք ռազմական իրավիճակը»,- ասել էր նա։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան