Վարկերի սառեցման, տոկոսադրույքների իջեցման մասին չի խոսվել. ԿԲ նախագահ
«Վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել»,,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ շեշտելով, որ խոսվել է ստեղծված տույժերի ու տուգանքների հնարավոր վերացման մասին։
Նա հայտնեց, որ այժմ դրա համար կառավարության հետ համատեղ գործընթացներ են գնում:
«Հիմա որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն, որի հանձնարարականները արդեն իսկ վարչապետը տվել է համապատասխան պատկան մարմիններին: Շատ արագ դրա անդրադարձը կտեսնեք»,- ասաց նա։
Լրագրողների հարցին՝ թե նախկին իշխանությունները չէին կարո՞ղ զբաղվել այդ հարցով, Ջավադյանը պատասխանեց, որ նրանք էլ այսպիսի հարցերով զբաղվել են։
«Հիմա խոսքը ոչ թե վարկային բեռի մասին է, այլ կուտակված տույժերի ու տուգանքների մասին: Դրանք վերացնելու համար որոշակի բարեփոխումներ պետք է իրականացվեն օրենսդրության մեջ: Դրանք կիրականացվեն շատ արագ»:
ԿԲ նախագահը նշեց, որ տոկոսադրույքների իջեցման մասին վարչապետը չի խոսել, այլ խոսել է նաև բյուջետային տարբեր մեխանիզմներով գյուղատնտեսական վարկավորմանն աջակցելու մասին:
«Խոսքը սուբսիդավորման մասին է: Վարչապետը նաև ասաց, որ ստեղծենք նոր իրավիճակ, ավելի շատ հարկեր հավաքենք, և դրա հաշվին նաև գյուղացիների բեռը թեթևացնենք»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում