Հայաստանը կարևոր դերակատարություն է ունեցել Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի ստորագրման հարցում. իրանագետ
Կողմերից յուրաքանչյուրը փորձել է առավելագույն շահ հետապնդել և օգուտ ստանալ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ստորագրված ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրից։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը։
«Հայաստանը, սերտ հարաբերություններ ունենալով Իրանի հետ՝ կարևոր դերակատարություն է ունեցել ժամանակավոր համաձայնագրի ստորագրման հարցում։ Սա մի երկարատև գործընթաց էր, որն ի վերջո կյանքի կոչվեց։ Կարծում եմ, որ եթե այդ համաձայնագիրը լիարժեք գործի, անշուշտ պետք է ակնկալել, որ այն կնպաստի ոչ միայն Հայաստան-Իրան երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, այլև բազմակողմ համագործակցության ոլորտում Հայաստանի ակտիվ քաղաքականությանը»,- նշեց մեր զրուցակիցը։
Արմեն Իսրայելյանի խոսքով, մինչ այդ, որոշ նախագծեր արդեն իսկ իրագործվել են, մյուսներն ընթացքի մեջ են։
«Օրինակ, ազատ տնտեսական գոտու հիմնումը։ Առաջիկայում պետք է քայլեր ձեռնարկվեն Մեղրիի անցակետի արդիականացման ծրագրի ուղղությամբ։ Անցակետի արդիականցմամբ մենք կարող ենք առավել արագ և որակյալ ծառայություններ մատուցել գործարարներին։ Բացի այդ՝ դեռ անցյալ տարի ամռանը Իրանի և Հայաստանի միջև ստորագրվեց Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասը համատեղ օգտագործելու մասին պայմանագիրը։ Սա ևս միտված է ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության ամրապնդմանը»,- հիշեցրեց իրանագետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում