Հասարակություն 12:36 21/05/2018 Հայաստան

Մեր երկրում մասնագիտությունների բաշխումը երբեք մտածված չի եղել. Արեգ Միքայելյան

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը Հայաստանի նոր կառավարությանն է դիմում նույն կոչով, որով հանդես է եկել նախորդ կառավարությունների ժամանակ, այն է՝ երկրի զարգացման գրավականը միանշանակ գիտության զարգացումն է: Մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը Միքայելյանը նշեց, որ դա ցույց է տալիս նաև աշխարհի փորձը:

«Այս կառավարությունը երևի ավելի առաջնահերթ խնդիրներ ունի՝ լուծելու, թեպետ դեռ հարց է՝ գիտության նկատմամբ վերաբերմունքը առաջնահերթ խնդիրների՞ց պիտի լինի, թե՞ պետք է սպասենք, ամեն դեպքում՝ սոցիալական բազմաթիվ հարցեր կան, որոնք առաջնակարգ են կարծես, դրանք լուծելուց հետո անմիջապես պետք է հասկանանք, որ գիտության զարգացումը կարևոր է»,- ասաց նա:

Միքայելյանի խոսքով՝ նոր կառավարությունից իր սպասելիքն է, որ գիտության նկատմամբ վերաբերմունքը կփոխվի, բյուջեից հատկացումները թեկուզ մի փոքր կավելանան: Նա ընդգծեց՝ գիտնականին մեծ, խոշոր չափերի ֆինանսավորում պետք չէ, բավական է փոքր խթան, խրախուսանք, և գիտնականը կարող է մեծ արտադրանք տալ:

Բանախոսը նշեց՝ գիտությունը լավ բիզնես է, եթե չկա թալան, խաբեություն, քանի որ այստեղ սահմանափակում չկա, կարելի է որոշակի գումար ներդնել, տասնապատիկ, անգամ հազարապատիկ ավել ստանալ: Միակ առանձնահատկությունն այն է, որ գործընթացը երկար է տևում:

«Գիտությունն առևտրի նման չէ՝ վճարեցիր ու ստացար արդյունքը, հուսով եմ՝ նաև գիտակցության փոփոխություն պիտի լինի»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ իրենք նաև գիտական լրագրությունն են զարգացնում, ֆեյսբուքյան խումբ է ստեղծվել, և հավաքել են հետաքրքրվող լրագրողներին:

Հարցին՝ արդյոք փոփոխություններ են պետք նաև գիտական ինստիտուտներում, նա պատասխանեց, որ կուսակցականացված կամ քաղաքականացված լինելու դեպքեր չկան, դպրոցներում և բուհերում նման երևույթներ կային, բայց գիտական ինստիտուտներից որևէ մեկն իրեն հայտնի չէ: Միքայելյանն ասաց, որ ինքը երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել, ավելին՝ խորհրդային շրջանում ութ հոգով դեն են նետել կոմերիտմիության տոմսը, երբ դեռ չգիտեին էլ, որ միությունը պետք է քանդվի:

«Եթե կան վատ կազմակերպված հիմնարկներ, և կլինեն կարծում եմ, այնպես որ արժե դրանցով զբաղվել, գիտական կյանքը փոխվում է, տարիների ընթացքում պետք է դա վերանայել: Բազմաթիվ մասնագիտություններ կան, որ մեռնելու են ապագայում, ստիպողաբար հո չե՞նք պահելու: Օրինակ՝ հաշվապահի մասնագիտությունը, կարծում եմ, ապագայում չի լինելու, մեկ-երկու հոգու կպահեն, մնացած աշխատանքը համակարգիչը կանի, որովհետև մարդուն չեն էլ վստահի»,- ասաց նա:

Միքայելյանի խոսքով՝ մեր երկրում մասնագիտությունների բաշխումը երբեք մտածված չի եղել, ոչ ոք չի մտածում՝ քանի հատ այսինչ մասնագետից է մեզ պետք: Նա նշեց` հայտնի փաստ է, որ մեր երկրում մարդիկ իրենց տեղերում չեն, հույս հայտնեց, որ նոր ղեկավարությունը մարդկանց կկարողանա ապահովել աշխատանքով՝ ըստ իրենց մասնագիտության:

«Պետք չէ կենսաբանին տաքսու վարորդի աշխատանք գտնել: Աշխարհի ամենակազմակերպված երկրներում՝ Գերմանիայում, Ճապոնիայում, վերցրեք, մասնագետներին տեղերով խառնեք, միանգամից կփլուզվի տնտեսությունը»,- ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:22
Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե նպաստ ստացողը մերժելու է աշխատանքի առաջարկը, կարող ենք նրան ասել՝ նպաստի համակարգից դուրս ես գալիս. Նախարար
«Նպաստի համակարգում որևէ սահմանափակում չունեցող շուրջ 30 հազար աշխատունակ մարդ ունենք»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
12:06
Բագրատ Սրբազան. Մեր հիմնական խնդիրը եղել են կազմակերչական աշխատանքն ու վստահություն
«Սա երկարատև կռիվ է։ Ես հասկանում եմ, որ մեր զգացմունքները, մտածումներն այնքան պրկված են, որ մենք, այո´, ժամ առաջ, օր առաջ ուզում...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:48
Կոմիտասից պահպանված 1000-ից ավելի երգեր կան, որոնք ընդհանրապես չեն հնչել որևէ տեղ. Արթուր Շահնազարյան
«Հայաստանում մշակույթը կենտրոնացած է Երևանում, ավելին՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Մեր ժողովրդի երևի 90 տոկոսից ավելին չի առնչվում...
Աղբյուր` Panorama.am
11:33
Հայաստանում շուրջ 130 հազար 18-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդներ կան. Նարեկ Մկրտչյան
«Հայաստանում ունենք կառուցվածքային և ցիկլիկ գործազրկություն»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
11:30
Բագրատ Սրբազան. Ես ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը
«Մենք ապրելուն ու պետություն կառուցելուն պարզապես այլընտանք չունենք»,-ասաց Սրբազան շարժման առաջնորդ  Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:07
Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին օրվա արդյունքով Շանթ Սարգսյանն առաջին հորիզոնականում է
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը: 5 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը ունի 4.5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը...
Աղբյուր` Panorama.am
11:00
Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանից պահանջել է ներողություն խնդրել ինքնաթիռը խոցելու համար
Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանից  պահանջել է ներողություն խնդրել ինքնաթիռի կործանման համար։ «Ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:50
ԵՊՀ-ում հուշանվերների խանութ կբացվի
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստում  հավանության է արժանացել ԵՊՀ-ի կողմից կնքված հարյուր միլիոն ՀՀ դրամի սահմանաչափը գերազանցող...
Աղբյուր` Panorama.am
10:39
Բաքվի բանտում գտնվող Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է
«Իշխանյանը, Սահակյանը, Ղուկասյանը, Մնացականյանը, Մանուկյանն ու ադրբեջանական բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցները բանտում են իրենց սկզբունքների, գաղափարական նվիրվածության պատճառով»
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավտոմեքենաներ են դուրս բերվել արգելափակումից
Դեկտեմբերի 26-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
10:26
Լավրով. Ավելի քան 25 երկիր ցանկություն է հայտնել մասնակցելու «Ինտերվիդենիա»-ին
«Ինտերվիդենիա» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 25 երկիր, այդ թվում՝ Լատինական Ամերիկայի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Խեղկատակին եթե լուրջ վերաբերվեին, ապա այնպես կպատժեին, որ կերազենք անգամ Սիրիա լինել. Ստեփան Դանիելյան
Մեզ երկու բան է դեռ փրկում։ 1. Խեղկատակին ոչ ոք լուրջ չի վերաբերվում։ Եթե լուրջ վերաբերվեին, ապա այնպես կպատժեին, որ կերազենք անգամ Սիրիա...
Աղբյուր` Panorama.am
10:19
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոն կներթափանցի Հայաստան
Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս ամենին պետք է հստակ քաղաքական գնահատական տրվի. Մարությանը՝ Ավինյանի հոր պահվածքի մասին
«Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել իր հոր խոսքերի համար, որը առաջարկում է «գեղից Օպելով եկած համբալների համար» (բառերը...
Աղբյուր` Panorama.am
10:07
Լույս է տեսել «Ստարտափ էկոհամակարգի զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով
Տնտեսագետ Սուրեն Պարսյանըն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է. «Լույս է տեսել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական...
Աղբյուր` Panorama.am
09:53
Մի չինովնիկի մայրը թքում է ու մեջտեղի մատ ցույց տալիս, մյուսի հայրը հասարակ ժողովրդին համբալ ասում... ..բայց պատիժը կրում է էն գլխավոր չինովնիկի ուղղությամբ խնձոր նետած խեղճը
«Եթե երևանցին, գյուղացին, քաղաքացին ունեն ինքնասիրություն, ապա Ավինյանը կա‘մ հրապարակայնորեն պետք է հրաժարվի իր հորից, կա‘մ քաղաքապետի պաշտոնից...»։
Աղբյուր` Panorama.am
09:52
Մելիք-Շահնազարյան. Ավինյանը պաշտոնի ու պատվի մեջ շատ արագ պաշտոնն ընտրեց
«Ավինյանի հոր դեմքի միմիկան, ձայնի տեմբրն ու հայացքը շատ ավելի արտահայտիչ էին, քան նրա արտաբերած բառերը»,-անդրադառնալով երեկ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Մի քանի հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:40
Դեկտեմբերի 27-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 27-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.58դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:29
2025-ին ԵՊՀ-ում միավորվելու, լուծարվելու և ստեղծվելու են նոր ստորաբաժանումներ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 10 հարցով, որի ժամանակ գնահատվել է ԵՊՀ ռեկտորի՝...
Աղբյուր` Panorama.am
09:20
Դեռևս 2022-ի ապրիլին է Սերժ Սարգսյանը պնդել, որ Փաշինյանը հրապարակի նախկինում բանակցված փաստաթուղթը. Շարմազանովի հիշեցումը
«Ազգակործան պատուհաս ու կապիտուլյանտ Փաշինյանը, ապարդյուն փորձեր կատարելով իր վրայից մաքրել հողատուի պիտակը, նախկին նախագահներին առաջարկել...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Ճանճերին ու պաշտոնյաներին սատկացնում են նույն գործիքով՝ թերթով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանը իրեն դսևորում է հղփացած պաշտոնյայի նման. ամփոփիչ ասուլիս էր հրավիրել...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի լարված հարաբերությունները նյարդայնացնում է նաև մարզպետարանի աշխատողներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի լարված...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու: Անգամ Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու Փաշինյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել․ իրենց երկարամյա գործընկերոջը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հաստատած կարգը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակ». Ինչո՞ւմ է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ կառույցներից երեկ հրաժարվեցին տեղեկություն տրամադրել, թե ինչում է մեղադրվում Ջրային...
Աղբյուր` Panorama.am
08:42
Սոչիի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը
Սոչիի օդանավակայանը փակվել է՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում թռիչքներ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}