Ավարտվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը
Մայիսի 20-ին ավարտվեց 2017-2018թթ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: ՀՖՖ-ից հայտնում են, որ 30-րդ տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները՝
«Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» 2:0 (1:0)
Երևան, «Նաիրի» մարզադաշտ
Մրցավար՝ Սուրեն Բալիյան
Գոլերը՝ Արտակ Դաշյան, 33, Արտակ Եդիգարյան, 77
«Բանանց»-«Արարատ» 2:0 (2:0)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար՝ Գևորգ Եղոյան
Գոլերը՝ Ռումյան Հովսեփյան, 7, Լեստեր Պելտիեր, 26
«Շիրակ»-«Փյունիկ» հանդիպումը չի կայացել:
«Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» հանդիպման ավարտից հետո «Նաիրի» մարզադաշտում կայացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Բրոնզե մեդալները հանձնել են «Գանձասար-Կապանին», արծաթե մեդալները՝ «Բանանցին», իսկ ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը «Ալաշկերտ» թիմին հանձնել է ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան