Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից
Թուրքիայում հունիսի 24-ին տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնց մասնակցող կուսակցությունները վերջնական տեսքի են բերում ընտրացուցակները:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամեկտը մայիսի 21-ն է:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ մեջլիսի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը, որը ներկայացնում է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ), պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից: Նախորդ ընտրություններում Փայլանն առաջադրվել էր Ստամբուլի ընտրատարածքում:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պոլսահայ մյուս պատգամավոր Սելինա Դողանը, որն խորհրդարան էր անցել գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (CHP-ԺՀԿ) ցուցակով, այս անգամ չի ընդգրկվել «ԺՀԿ» ընտրացուցակում:
Հարակից հրապարակումներ`
- Գարո Փայլանը կհանդիպի կալանավորված Դեմիրթաշի հետ
- Գարո Փայլանը` Էրդողանին. «Սուս կաց տո՛»
- Գարո Փայլանի արձագանքը՝ Էրդողանի նախընտրական խոստումներին
- Գարո Փայլանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան