Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա է
Գլխավոր դատախազության շենքի դիմաց մի քանի քաղաքացիներ փակել են մուտքը՝ թույլ չտալով աշխատակիցներին մտնել շենք: «Մահացած արդարադատություն» գրությամբ փոքր պաստառով շենքի դիմաց պառկած է նաև Վարդգես Գասպարին:
Քաղաքացիները պահանջում են ազատ արձակել ՊՊԾ գնդի գրավման գործով կալանավորվածներին, նաև Սամվել Բաբայանին, Շանթ Հարությունյանին, Ժիրայր Սեֆիլյանին:
Ակցիայի մասնակիցների մի մասն էլ պահանջում են գլխավոր դատախազի հրաժարականը: Գասպարիի կարծիքով, հրաժարական պետք է ներկայացնի նաև Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:
Դատախազության աշխատակիցները փորձեցին սեփական ուժերով բացել դուռը, ինչի հետևանքով քաշքշուկ առաջացավ:
Դատախազության աշխատակիցները հայտարարում են, որ խոչընդոտում են աշխատավայր հասնելու իրենց իրավունքը, խաթարում են բնականոն աշխատանքը:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա. Պահանջում են ազատ արձակել Սամվել Բաբայանին
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների հարազատները փակել են Արշակունյաց պողոտան
- Վերաքննիչ դատարանը մերժեց Սամվել Բաբայանի ու մյուսների բողոքը
- Սամվել Բաբայանը դատապարտվեց վեց տարի ազատազրկման
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին