Ջենիֆեր Էնիսթոնը կխաղա ԱՄՆ առաջին կին նախագահի դերը
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը Netflix-ի «Առաջին տիկնայք» հեռուստասերիալում կնկարահանվի գլխավոր հերոսուհու դերում։ Մասնավորապես, դերասանուհին կխաղա ԱՄՆ պատմության մեջ առաջին կին նախագահի դերը, գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter-ին։
Նշվում է, որ հեռուստասերիալը կնկարահանվի քաղաքական կատակերգության ժանրում: Իրադարձությունների կենտրոնում կլինեն ԱՄՆ առաջին կին նախագահ Բևերլի Նիքոլսոնը և նրա կին Քեյսին: Հեռուստասերիալի ստեղծողներն այսպիսով փորձում են ցույց տալ, որ յուրաքանչյուր մեծ կնոջ հետևում կանգնած է մեկ ուրիշ մեծ կին։
Էնիսթոնի կնոջ դերում հանդես կգա ամերկացի դերասանուհի, կատակերգու և սցենարիստ Թիգ Նոտարոն։ Նա իր կնոջ՝ Ստեֆանի Ալլիննի հետ աշխատում է հեռուստասերիալի սցենարի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին