Բիթքոինն աճել է՝ հասնելով 8,5 հազար դոլարի
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝ բիթքոինի փոխարժեքմ այսօր փոքր-ինչ աճել է՝ հասնելով 8,5 հազար դոլարի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքն աճել է 2,95%-ով՝ կազմելով 8,525 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինն ավելացել է 3,3%-ով՝ հասնելով 8,538 հազար դոլարի, իսկ OKEx-ում՝ 3,48 տոկոսով՝ կազմելով 8,528 հազար դոլար:
Ինչ վերաբերում է այլ թվային արժույթներին, ապա դրանց փոխարժեքը նույնպես աճել է: Մասնավորապես, Ethereum-ի փոխարժեքն ավելացել է 1,39-ով և կազմել 718,23 դոլար, Ripple-ի փոխարժեքը՝ 2,7%-ով և կազմել 0,7 դոլար, Bitcoin Cash-ն էլ՝ 3,51%-ով ՝ հասնելով 1276,72 դոլարի:
Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 391,06 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 37 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում