Գնաճին հիմնականում նպաստել են պարենային ապրանքների գների փոփոխությունները. Արթուր Ջավադյան
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2018 թվականի առաջին եռամսյակում ձևավորվել է նախնական տնտեսական աճի ցուցանիշ՝ 9.6 տոկոս։ Բարձր աճին նպաստող հիմնական ճյուղերը կրկին եղել են արդյունաբերությունը, շինարարությունը և ծառայությունների ոլորտը։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր այս մասին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով դրամավարկային քաղաքականության 2018 թվականի առաջին եռամսյակի ծրագիրը։
«Հունվար-ապրիլ ժամանակահատվածում գրանցվել է 2. 2 տոկոս գնաճ։ 12 ամսվա կտրվածքով ապրիլի վերջին կազմել է 2. 4 տոկոս։ 4 ամսվա ընթացքում գնաճին հիմնականում նպաստել են պարենային ապրանքների գների փոփոխությունները։ Մայիսի 30-ին կհրապարակենք դրամավարկային քաղաքականության երկրորդ եռամսյակի ծրագիրը»,- ասաց պաշտոնյան։
Արթուր Ջավադյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Ռուսաստանից ունեցել ենք տրանսֆերտների՝ 14.6 տոկոսով աճ։ «Նախորդ տարի ունեցել ենք 422 միլիոնի, այս տարի՝ 484 միլիոնի ներհոսք»,- ասաց ԿԲ նախագահը։
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն Արթուր Ջավադյանից հետաքրրքվեց՝ որքա՞ն են կազմել ԿԲ ծախսերը 2017 թվականին։ Վերջինս դժվարացավ պատասխանել այս հարցին՝ նշելով, որ հաշվետվություն կարող է ներկայացնել հաջորդ շաբաթ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում