Պոլսահայ պատգամավորը դուրս է մնացել ընդդիմադիր կուսակցության ընտրացուցակից
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապատական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) ընտրված պոլսահայ պատգամավոր Սելինա Դողանը չի լինի ԺՀԿ-ի ընտրացուցակում: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցող կուսակցություններն իրենց թեկնածուների վերջնական ցուցակները Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև մայիսի 21-ը ժամը 17:00-ին:
Մամուլին հայտնի է դարձել, թե ովքեր են դուրս մնացել քեմալական կուսակցության ընտրացուցակից: Ըստ այդ տեղեկությունների՝ նախնական ցուցակից դուրս են մնացել մի շարք պատգամավորներ, այդ թվում նաև պոլսահայ Սելինա Դողանը:
ԺՀԿ-ն ցուցակը վերջնական հստակեցնելուց հետո կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան