Հեսա կերևա` ով էս պետությունից ինչ ա տարել. Սեյրան Սարոյան
ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ շուտով կբացահայտվեն ապօրինի ճանապարհներով հարստացած մի շարք անձանց անուններ: Պատգամավորը հայտարարեց. «Թող ըլնի, ավելի լավ»:
Նա նշեց, որ ինքը մտավախություններ չունի, ԱԱԾ տնօրենի բարձրաձայնումները որևէ կերպ իրեն չեն վերաբերում:
«Գնացեք, սաղ նայեք: Ավելի լավ, ես ուրախ եմ: Հեսա կերևա` ով էս պետությունից ինչ ա տարել»,- ընդգծեց նա:
Իսկ թե ովքեր մտահոգվելու խնդիր ունեն, պատգամավորը պատասխանեց. «Ի՞նչ իմանամ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան