Առաջարկում է կոնյակի ակցիզային հարկի հարկման բազան փոխել. նախարար
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը միտված է կոնյակի սպիրտներ և կոնյակ արտադրող մեծ և փոքր, ինչպես նաև ներմուծող և արտադրող տնտեսվարող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելուն»,- այս մասին ԱԺ-ում փաթեթը ներկայացնելիս ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ կոնյակի շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվում իրացվողի ու ներմուծողի համար։
«Թորած ալկոհոլային խմիչքների իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան դրույքաչափը 15 միլիոն դրամ է, իսկ շշալցված կոնյակի ներմուծման համար պետական տուրք սահմանված չէ: Անհավասար պայմաններ են ստեղծվում իրացվողի ու ներմուծողի համար, 15 միլիոն դրամ տուրքի պատճառով փոքր բիզնեսը չի կարողանում կատարել աշխատանքը»,- ասաց նախարարը:
Նախարարն ասաց, որ օրինագծով առաջարկում է ակցիզային հարկի հարկման բազան փոխել և հաշվարկել ըստ տարիքային խմբերի։
«Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է, որ շշալցված կոնյակ արտադրող, իրացնող ու ներմուծող մեծ ու փոքր ընկերությունների համար կստեղծվեն հավասար պայմաններ, հավասար մրցակցային միջավայր»,- հավելեց Արթուր Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում