Գարո Փայլան. Հպարտ եմ, որ Դիարբեքիրից եմ առաջադրվելու
Թուրքիայի խորհրդարանի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը, ով ներկայացնում է քրդամետ ընդդիադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ), նորից առաջադրվելու է որպես պատգամավորի թեկնածու: Առաջադրվելու նույն կուսակցության ընտրացուցակով և Դիարբեքիրից։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կայանալու են հունիսի 24-ին:։
Փայլանը երեք լեզվում (հայերեն, քրդերեն, թուրքերեն) ուշագրավ գրառում է կատարել Twitter միկրոբլոգի իր էջում.
«Բարև, Տիգրանակերտ
Բարև, Ամեդ (Դիարբեքիրի քրդական անվանումը)
Բարև, Դիարբեքիր
Հպարտության զգացում ունեմ, որ Դիարբեքիրից եմ առաջադրվելու որպես պատգամավորի թեկնածու։
Հաջողություն»։
Բարև Տիգրանակերտ:
— Garo Paylan (@GaroPaylan) May 21, 2018
Silav Amed!
Merhaba Diyarbakır!
Diyarbakır'ın adayı olmaktan onur duydum!
Serkeftin!
Յաջողութիւն:
Գրառման տակ բազմաթիվ մարդիկ, այդ թվում Հայաստանից և Թուրքիայից, հաջողություն են մաղթել Փայլանին գալիք ընտրություններում։
Թուրքիայում հունիսի 24-ին կայանալու են նաև արտահերթ նախագահական ընտրություններ։ Արդեն հայտնի է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է նաև մեկ այլ հայ թեկնածու. Մարգար Եսայանն առաջադրվելու է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Պոլսահայ կանայք ընտրություններում աջակցելու են քրդամետ կուսակցությանը
- Պոլսահայ պատգամավորը դուրս է մնացել ընդդիմադիր կուսակցության ընտրացուցակից
- Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին