Եվրոպացի դպրոցականներին կարող է պարտադրեն երկու օտար լեզու սովորել
Եվրահանձնաժողովը առաջարկում է, որ Եվրամիության անդամ երկրների միջնակարգ դպրոցների բոլոր շրջանավարտները տիրապետեն ոչ թե մեկ, ինչպես այսօր է, այլ առնվազն երկու օտար լեզվի:
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ սա Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված մինչև 2025 թվականը համաեվրոպական կրթական տարածության ստեղծման նախագծի բաղկացուցիչ մասն է: Այս մասին հայտնել է կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի եվրակոմիսար Թիբոր Նավրաչիչը:
«Մենք միջոցառումներ ենք առաջարկում այն բանն ապահովելու համար, որ ԵՄ-ում բոլոր երեխաները կարողանան վաղ հասակից որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ունենալ… Մենք քննարկման ենք դնում լեզուների դասավանդման և ուսումնասիրման բարելավման նախաձեռնությունը: Մեր վերջնական նպատակն այն է, որ բոլոր մարդիկ միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, բացի մայրենի լեզվից, կարողանան խոսել առնվազն երկու օտար լեզվով»,- Բրյուսելում լրագրողների հոտ զրույցում հայտնել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները