«Ժամանակ». Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Կոտայքի մարզպետները՝ «Ծառուկյան» դաշինքից
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, «Ծառուկյան» դաշինքը կնշանակի Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Կոտայքի մարզպետներին: Թեև Կոտայքի մարզը հանձնվում է Ծառուկյանին, սակայն ինչպես արդեն նշել էինք, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը կպաշտոնազրկվի: Նոր իշխանությունը այսպիսով մերժում է հովանավորչությունը, և ազգակցական, բարեկամական և խնամիական կապերը չպետք է դեր խաղան պաշտոնական առաջխաղացման համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում