Որևէ հատվածում դիրքային փոփոխություն թույլ չենք տալու. ՀՀ ԱԳՆ
Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում վարվում են որոշակի աշխատանքներ, որոնք անմիջական վտանգ են ստեղծում մեր դիրքերի համար: Մայիսի 22-ին ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն պարզաբանում է տարածել, ներկայացրած, թե ինչու են պաշտպանության և ԱԳ նախարարն այցելել հայ-ադրբեջանական սահմանի հենց այդ հատվածը:
ԱԳՆ խոսնակն ընդգծեց՝ տեղում ծանոթանալը ենթադրում է նաև համապատասխան աշխատանք: «Մենք թե ադրբեջանական կողմին, թե միջնորդներին բազմիցս զգուշացրել ենք, որ այդ տիպի աշխատանքները լարում են իրավիճակը և կարող են հանգեցնել անցանկալի զոհերի: Ասել, որ Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների անմիջական ցուցումով է եղել այն հրաձգությունը, որի հետևանքով, ըստ ադրբեջանական կողմի, զոհ է եղել Ադրբեջանի կողմից… Ես չեմ բացառում, որ այդ զոհը եղել է իրենց միջանձնային հարաբերությունների պատճառով, որը փորձում են հիմա մատուցել որպես հայկական կողմից կրակոցի զոհ»,- ասաց նա:
Բալայանը նշեց՝ Հայաստանը հստակ ու հաստատակամ է, և իրենց այցով ՀՀ պաշտպանության ու ԱԳ նախարարները այդ հստակ ուղերձն են հղել՝ «մենք որևէ հատվածում դիրքային փոփոխություն թույլ չենք տալու»:
Հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանի գործողությունների մասին ՀԱՊԿ-ը տեղեկացվել է, ԱԳՆ խոսնակը պատասխանեց. «Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ մեր գործընկերները տեղեկացված են, մենք տարբեր ուղություններով, տարբեր հարթություններում տեղեկացնում ենք, նաև հայտնում, որ կարող է բերել լարման: Դա մեր մշտական աշխատանքն է»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներքին ընթացակարգերն ավարտվել են. Տիգրան Բալայան
- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա. ՀՀ ԱԳՆ
- ՀՀ ԱԳ և Պաշտպանության նախարարները Արցախում շարունակում են հանդիպումները
- Տոնոյանն ու Մնացականյանն այցելել են սահմանագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին