Վարչապետի որոշումներով ՊԵԿ նախագահի տեղակալներն ազատվել են աշխատանքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սամվել Ավետիքյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից: Այդ մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:
Վարչապետի այլ որոշումներով՝ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոններից ազատվել են Վախթանգ Միրումյանն ու Արմեն Սաքապետոյանը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ ՝ Արտակ Սահակյանը 2018 թվականի մայիսի 22-ից ազատվել է պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում