«Փաստ». Ինչո՞ւ հենց Դավիթ Սանասարյանը
«Փաստ» թերթը գրել է. «ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնին նշանակվեց «Քայլ արա» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը: «Փաստ»-ի ունեցած տեղեկություններով, այս նշանակումը պատահական չէ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրի մի օղակն է:
Բանն այն է, որ մեր տվյալներով, Փաշինյանն ի սկզբանե որոշել է նախարարներ նշանակել անմիջականորեն իր թիմի անձանց, իսկ, այսպես ասած, աջակցողներին նշանակել այն պաշտոններում, որոնք կոչված են վերահսկողական գործառույթ իրականացնել: Փաստացի, այսպիսով, վարչապետը նպատակ ունի մի կողմից պատասխանատվությունը դնել իր թիմի անդամների վրա, մյուս կողմից՝ հստակ վերահսկողական համակարգ ձևավորել նրանց նկատմամբ, որպեսզի Աստված մի արասցե՝ նախկինի պես անպատժելիության հոգեբանությունը նրանց էլ չհամակի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները