Օբաման՝ պրոդյուսեր
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, ամերիկյան Netflix ծառայության հետ պայմանագիր են ստորագրել: Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքական գործիչը կնոջ հետ վավերագրական ֆիլմերի և սերիալների պլատֆորմ կստեղծեն, գրում է Գազետա.ռու-ն:
Ընկերությունից հայտնել են, որ Բարաք Օբաման և Միշել Օբաման Netflix-ի հետ կնքած պայմանագրի համաձայն, ֆիլմեր և սերիալներ կստեղծեն:
«Դրանց թվում կլինեն ինչպես գեղարվեստական ֆիլմեր և սերիալներ, այնպես էլ՝ հատուկ նախագծեր»,- նշել են ընկերությունից: