ԱԺ յոթ նոր պատգամավորներն այսօր կերդվեն
Ազգային ժողովի այսօվա նիստում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց յոթ պատգամավորներին, որոնք փոխարինում են լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորներին։
«Ելք» խմբակցության չորս նոր պատգամավորներն են Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը, Հայկ Կոնջորյանը, Հրաչյա Հակոբյանը:
ՀՀԿ խմբակցությունից պատգամավոր է դարձել Հակոբ Գառնիկի Հակոբյանը։
ՀՅԴ-ից պատգամավոր են դարձել Սպարտակ Սեյրանյանն ու Ռուզան Առաքելյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ նոր պատգամավորների երդմնակալությունը տեղի կունենա ԱԺ օրակարգը հաստատելուց հետո:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ովքեր կփոխարինեն կառավարություն գործուղված պատգամավորներին
- Ովքե՞ր կգնան ԱԺ մանդատից հրաժարվածների փոխարեն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան