ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներքին ընթացակարգերն ավարտվել են. Տիգրան Բալայան
Հայաստանի ներքաղաքական իրողությունների հետևանքով ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ժամկետներում փոփոխություններ չեն լինի: Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ համաձայնագիրը Հայաստանի կողմից ամբողջությամբ վավերացվել է, ներքին ընթացակարգերը ավարտվել են, և այն ժամկետները, որ նշված էին մասնակի կիրարկման համար, փոփոխություններ չեն կրել, գործում են:
Նա հիշեցրեց, որ ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների բացարձակ մեծամասնությամբ արդեն հավանություն է տվել համաձայնագրին:
«Մենք նաև սպասում ենք ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից դրա վավերացմանը, որպեսզի այդ շատ կարևոր գործիքի ամբողջական կիրարկումը սկսենք»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան