«Ազգ-բանակը» որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ. Աշոտյան
«Վերջին իշխանափոխության ակտիվներից մեկը կապվում է նաև սահմանադրականության հետ»,- այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց Հանրապետական խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ ուզում է խոսել այն մարտահրավերներից, որոնք տեսնում է սահմանադրականության հետ կապված։
«Ինձ համար մտահոգիչ է, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը լրատավիջոցներով հայտնում է, որ երբ հորդորի ՏԻՄ ղեկավարներին հրաժարական տալ, նրանք պետք է հրաժարական տան։ Ակնհայտորեն Սահմանադրության հետ կապված համապատասխան հոդվածով խնդիր եմ տեսնում։ Ինձ մտահոգում է, երբ ԿԳ նորանշանակ նախարարն իր աշխատասենյակից զբաղվում է կուսակցական գործունեությամբ՝ հորդորելով մարդկանց դուրս գալ կուսակցությունից, ուղղորդելով, ձևակերպելով քաղաքական կոնսուլտացիաներ։ Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր դարձել են ՀՀԿ անդամ, գիտեն ինչպես դուրս գալ, եթե այդպիսի ցանկություն ունեն։ Նաև գիտեն ինչպես մտնել մեր կուսակցություն, եթե այդպիսի ցանկություն ունեն»,- ասաց պատգամավորը։
Աշոտյանի հաջորդ մտահոգությունը այլակարծության և բազմազանության հանդեպ ունեցած անհանդուրժողականության հետ է կապված. «Սահմանադրականության խնդիր եմ տեսնում, երբ երկրի վարչապետը հորդորում է պաշտպանության նախկին նախարարին հրապարակավ կարծիքներ չհայտնել, օրինակ, սոցցանցերում»։
Ինչ վերաբերում է «Ազգ-բանակ» հայեցակարգի հետ կապված քննարկումներին, նա նշեց, որ այդ գաղափարը որևէ մեկի սեփականությունը չէ, որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ, այն խնդիր է լուծում միբիլիզացնելու հասարակական ռեսուրսը արտաքին ագրեսիայի դեպքում։
«Ուզում եմ խնդրել բոլոր այն մարդկանց, ովքեր կենթարկվեն քաղաքական հետապնդումների և քաղաքական հայացքների համար խտրականության, կարող են դիմել նաև ինձ, որպես ԱԺ պատգամավորի, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից»,- հավելեց Աշոտյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան