Եթե կոալիցիա լինի, ապա առաջիկայում արդեն հանրությանը պարզ կդառնա. Հայկ Կոնջորյան
«Ելք» խմբակցությունը դեռևս ղեկավար չունի, այս հարցի շուրջ քննարկումներն ընթացքի մեջ են: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց պատգամավորական մանդատն այսօր ստանձնած «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
«Կարծում եմ, որ առաջիկա օրերին արդեն պարզ կլինի», - նշեց նա՝ միաժամանակ չկոնկրետացնելով, թե որ կուսակցությունը ներկայացնող պատգամավորը կստանձնի խմբակցության ղեկավարի պաշտոնը։
Պատգամավորը հավաստեց, որ դաշինքում լարվածություն չի նկատում։
Հարցին՝ «Ծառուկյան խմբակցության» հետ կոալիցիոն հուշագիր ստորագրելու վերաբերյալ որոշում կա՞, Կոնջորյանը նշեց. «Թույլ տվեք առայժմ իմ կողմից հրապարակում չանեմ։ Կարծում եմ, որ եթե լինի, ապա առաջիկա շրջանում դա արդեն հանրությանը պարզ կդառնա»։
Նաև ավելացրեց, որ այս պահի դրությամբ առարկայական որոշում այդ մասին չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին