«Հրաշալի ա». Միհրան Պողոսյանը՝ օֆշորային գործի հնարավոր վերաբացման մասին
«Հրաշալի ա»,- այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը լրագրողների այն դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր՝ հնարավոր է՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային գործը վերաբացվի:
Հարցին` հնարավո՞ր է նոր բաներ բացահայտումներ այդ գործով և արդյոք չի վախենում ճաղերի հետևում հայտնվելուց, նա արձագանքեց.
«Ինչ որ պետք է բացահայտվեր, վաղուց բացահայտվել է: Չեմ վախենում ոչնչից, որովհետև ապրել եմ այնպես, ինչպես գտել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի, դաստիարակության համաձայն: Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ես նորից եմ ասում` ես ինքս հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ այդ հարցին: Երբ որ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա:
Շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվի գործը, որ մեկ անգամ ևս համոզմունք ապրի մեր հասարակությունը, որ էն ինչ ժամանակի ընթացքում ես ասել եմ, դա միայն եղել է ճշմարտություն»,- ասաց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում