Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներում օրակարգից շեղում չի լինելու. ԱԳՆ
ՀՀ կառավարության ծրագրի՝ արտաքին քաղաքականության մասն արտաքին գործերի նախարարությունում մշակման փուլում է, այն առաջիկա օրերին ավարտին կհասցվի, որից հետո քննարկումները կշարունակվեն: Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ երբ փաստաթուղթը ներկայացվի, արդեն հանրությունը կտեսնի՝ փոփոխություններ կան դրանում, թե ոչ:
Բալայանը խոստացավ այսուհետ որոշակի պարբերականությամբ հանդիպել լրագրողների հետ, ապա ընդգծեց՝ հանդիպում լինելու է այն ժամանակ, երբ ասելիք կունենան: Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մեծ ասուլիս են նախապատրաստում, սակայն ասուլիսի անցկացման ժամկետները կախված են նաև նախարարի ժամանակացույցից:
Բալայանն անդրադառնալով դիվանագիտական ծառայությանը նշեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ծրագրի ներկայացման ժամանակ ասել է, որ այդ տենդենցը պետք է վերանայվի:
«Դիվանագիտական ծառայությունը կարծրացած մարմին չէ, ռոտացիոն փոփոխությունները՝ դիվանագետների, դեսպանների, մշտական բնույթ են կրում: Դեսպան, վարչության պետ, բարձրագույն մակարդակի ղեկավարները փոխվում են բավական հաճախ, այս համատեքստում էլ պետք է նայել հետագա հնարավոր փոփոխությունները»,- ասաց նա:
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստմանը՝ Բալայանը նշեց, որ թեպետ պետք է խոստովանել՝ ժամանակացույցից մի փոքր հետ են ընկել, բայց այն քննարկումները, որ եղան, և առկա հանձնարարականները թույլ են տալիս պնդել՝ օրակարգից շեղում չի լինելու: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում Երևանում նախատեսվում է ընդունել հիմնարար փաստաթղթերից մեկը՝ «Ապրել միասին» Պակտը:
«Որպես անձ, որ մասնակցել է Ֆրանկոֆոնիայի վերջին չորս-հինգ գագաթնաժողովին, կարող եմ ասել, նախապատրաստական աշխատանքները թույլ են տալիս պնդել, որ ամեն ինչ լավ է անցնելու»,- ասաց նա:
Նաև տեղեկացրեց, որ Հայաստանն ընդունելու է հարյուրից ավելի պատվիրակությունների 83 անդամների՝ ասոցացված անդամ և դիտորդ երկրներից, գործընկեր կառույցներից, աշխատանքները հունի մեջ են, այսօր նաև կազմակերպչական պատվիրակություն է ժամանում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներքին ընթացակարգերն ավարտվել են. Տիգրան Բալայան
- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա. ՀՀ ԱԳՆ
- Ֆրանկոֆոնիան Հայաստանի համար միայն լեզվական կամ մշակութային կառույց չէ, այլ ավելի լայն ընդգրկման միավորում. Ա. Սարգսյան
- Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակից հյուրերի համար շատ հետաքրքիր էքսկուրսիոն ծրագիր ենք գծել. Զեյթունցյան
- Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով. Նալբանդյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան