Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը
Հաջորդ շաբաթ Հայաստանում սպասվում են մի շարք բարձրաստիճան հյուրերի այցելություններ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա նշեց, որ ԱՄՆ-ից սպասում են պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը, մայիսի 27-28-ը Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Մայիսի 28-ի միջոցառումների կապակցությամբ Սփյուռքից սպասում են բազմաթիվ հյուրերի:
Մայիսի 25-26-ը ՀՀ նախագահը կմեկնի Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի անկախության հռչակման հարյուրամյակի միջոցառումներին, իսկ մայիսի 30-31-ին կկայանա ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան:
Բալայանը տեղեկացրեց, որ այս պահին ծրագրվում են ՀՀ ԱԳ նախարարի մի շարք այցելություններ, հանդիպումներ՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով, որոնց մասին առաջիկայում կտեղեկացնեն:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներքին ընթացակարգերն ավարտվել են. Տիգրան Բալայան
- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին