Գարիկ Հայրապետյան. Մանե Թանդիլյանի առաջարկը ոչ արդյունավետ ծախս կլինի
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի՝ երկրորդ երեխային տրվող գումարի եռապատկման առաջարկը համարում է ոչ արդյունավետ ծախս:
Հիշեցնենք, որ նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվում է 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանել 150.000 դրամ»:
Արձագանքելով այդ առաջարկին Գարիկ Հայրապետյանը նշել է.
«Սա ոչ արդյունավետ ծախս կլինի։ Երկար տարիներ աշխատում էինք, որպեսզի հասնեինք այն բանին, որ քաղաքականությունը զերծ մնար ծնելիության խթանումը ֆինասական միջոցներով (հատկապես, երբ այդ ֆինանսական խթանը չնչին է) իրականացնելուց։
Փոխարենը, պետք է ստեղծել համակարգ և պայմաններ, այդ թվում և այս ռեսուրսները օգտագործելով, որը կերաշխավորի որպիսի հաջորդ երեխա ունենալը ընտանիքների համար չդիտարկվի որպես բարեկեցության ռիսկ։
Քաղաքականության հիմնական մոտեցումները մշակվել և երկու տարի առաջ ներկայացվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Օրինակներից մեկը կարող է լինել նախադպրոցական երեխաների որակյալ խնամքի ծառայություններ ապահովելը, որի բացակայությունը հանդիսանում է երկրորդ փաստարկը հաջորդ երեխա չունենալու համար։
Վերջ ի վերջո այդ 100.000 դրամը չի, որ պետք է վերք բուժի, ընդամենը մեկ ամսվա տակդիրների փոխարեն, հնարավոր կլինի երեք ամսվա համար տակդիր գնել»:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում