ԵԽԽՎ համազեկուցողները փաստահավաք այցով Հայաստանում են
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատին (Իտալիա) և Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) փաստահավաք այցով Հայաստանում կլինեն մայիսի 23-ից 25-ը, տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից։
Համանախագահներն այցի ընթացքում հիմնականում կենտրոնանալու են Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, նոր կառավարության առաջնահերթությունների ու բարեփոխումների վիճակին վերաբերյալ քննարկումների վրա։
Համանախագահների Երևանում հանդիպելու են ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, արտաքին գործերի, արդարադատության ևպաշտպանության նախարարների հետ։
Հանդիպումներ են նախատեսված նաև ԱԺ խորհրդարանական խմբերի, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների,դատական իշխանությունների, մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական համայնքի ներկայացուցիչների հետ։