Նորանշանակ ԿԳ նախարարին ստիպված կլինենք ապացուցել, որ սխալվում է. Փախչանյան
«Մենք աշխարհում ամենաարագ ճանաչում ստացած կրթական համակարգն ենք ստեղծել։ Մենք երևույթ ենք միջազգային կրթական քարտեզի վրա»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Այբ» կրթահամալիրի տնօրեն Արամ Փախչանյանը՝ արձագանքելով Կրթության և գիտության նախարար Արային Հարությունյանի՝ նախօրեին կատարած հանձնարարականին։
Նախարարը գրել էր. «Հանձնարարել եմ կազմակերպել «Այբ» կրթահամալիրում Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: Դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է»։
«Այբ» կրթահամալիրի տնօրենն ի պատասխան ասել է. «Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ են եղել մեզ հաճախած կրթական նախաձեռնությունների թիմերը տարբեր եկրներից՝ սերտ և ջերմ կապեր ենք հաստատել Ղազախստանի կրթական բարեփոխման պետական ծրագրի հետ, Ռուսաստանի բոլոր նորարարական նախաձեռնությունների ղեկավարները, տարածաշրջանների նախարարները եկել են «Այբ» մեզանից փորձ ստանալու նպատակով։ Աշխարհի ամենահայտնի կրթական հետազոտական կենտրոնները աշխատում են մեզ հետ և աջակցում են մեզ։ Մենք աշխարհում ամենաարագ ճանաչում ստացած կրթական համակարգն ենք ստեղծել։ Մենք երևույթ ենք միջազգային կրթական քարտեզի վրա։ Բայց արի ու տես, կա մի նորանշանակ երիտասարդ կրթության նախարար, որը այլ կարծիքի է, և այս ամենը իր համար ոչինչ չի նշանակում։ Ստիպված կլինենք ապացուցել, որ սխալվում է»։
Ավելի վաղ սոցիալական ցանցի իր էջում «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը այսպիսի գրառում էր կատարել. «Համախոհներ, գործակիցներ և աջակիցներ, Արարատյան բակալավրիատը Հայաստանի հանրակրթության ամենանշանակալից ձեռքբերումն է, որը տեսանելի է դարձրել մեզ համաշխարհային կրթության քարտեզի վրա, ամրագրել է հայերի` որպես հարատև կրթվող ազգ լինելու ճշմարտությունը և մեր երկրի զարգացման համար բացել մեծ հնարավորություններ: Սա հարստություն է, որը ո՛չ հնարավոր է անտեսել, ո՛չ էլ դրա կողքով անցնել: Այսօր մեր երկիրն անցնում է բուռն փոփոխությունների ու ցնցումների միջով: Կոչ եմ անում բոլորիդ լինել է՛լ ավելի վճռական, միասնական, լավատես, համարձակ և արարելու պատրաստակամ: Ոչ մի փորձություն, ոչ մի հարձակում չի կարող կոտրել մեր հավատը և շեղել մեզ մեր տեսլականից: Մեր անցած ճանապարհը, մեր ձեռքբերումները և առաքելությունն այսօր հարցականի տակ դնող բոլոր պոպուլիստական կոչերը և նկրտումները դատապարտված են ձախողման: Մեր հասցեին հնչող հերյուրանքներին և վիրավորանքներին վերաբերվենք քրիստոնեական ներողամտությամբ` հիշելով Տիրոջ խոսքն Իրեն խաչողների համար. «Հա՛յր, թո՛ղ դոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն»:
Հարակից հրապարակումներ`
- Արարատյան բակալավրիատի միջոցով մենք պետք է լուծենք նաև կարևոր սոցիալական խնդիր. ՀՀ նախագահ
- Այսպիսի ծրագրերով է, որ հանրակրթությունը կարողանում է իր որակը պահել. Լևոն Մկրտչյան
- Արարատյան բակալավրիատի ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը տրվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան