Համաձայնագիրը հատվածական կկիրառվի, պետք չէ սպասել ամբողջական վավերացման. Աշոտյան
Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը վավերացվեց Ազգային ժողովի կողմից, այն հունիսի 1-ից մտնում է ուժի մեջ իր անցումային դրույթներով՝ 80 տոկոսից ավել: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հարց ուղղելով վարչապետին. «Թեև ժամանակին բարձր կարծիք չեք հայտնել համաձայնագրի մասին, ամեն դեպքում ակնհայտ է, որ այն կյանքի կոչել է պետք, որի պարտականությունը ձեր կառավարությանն է: Ի՞նչ է արել կառավարությունը, որ համաձայնագրի իրագործումը կյանքի կոչվի»,- հետաքրքրվեց Աշոտյանը:
Փաշինյանը պատասխանեց, որ նույնիսկ մինչև համաձայնագրի ստորագրումը «Ելք» դաշինքը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ կողմերին կոչ են անել քաղաքական կամք ցուցաբերել ու ստորագրել փաստաթուղթը:
««Ելք» խմբակցությունը աջակցել է ու կողմ է քվեարկել համաձայնագրի վավերացմանը։ Ինչ վերաբերում է իրագործմանը՝ դուք գիտեք, որ Հայաստանը վավերացրել է, բայց Եվրամիության երկրների կողմից վավերացման գործընթացը ընթացքի մեջ է: Հարցը պահում ենք մեր ուշադրության կենտրոնում: Երեկ հարցը քննարկվել է նաև Կիպրոսի ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ: Հուս ունենք, որ ԵՄ երկրները արագ կվավերացնեն փաստաթուղթը»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Արմեն Աշոտյանն արձագանքեց, որ գործընկերության գերակայությունները մնալու են նույնը, որոնք առաջ էր քաշել նախորդ իշխանությունը. «Համաձայնագիրը հատվածական կկիրառվի, պետք չէ սպասել ամբողջական վավերացման»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներքին ընթացակարգերն ավարտվել են. Տիգրան Բալայան
- Նախագահը ստորագրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը
- ԱԺ-ն միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան