Փաշինյանի համար հասկանալի չէ, թե ինչու մարդիկ չեն դադարեցնում ակցիաները
«Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու և առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին»: Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները և աշխատել կառավարության հետ՝ ձեզ հուզող հարցերը քննարկելու և լուծելու համար:
Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ:
Կրկին անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետևաբար՝ ընդդեմ ժողովրդի:
Հ.Գ. Կոչ եմ անում մեր աջակիցներին այս ուղերձը տարածել: Նաև համանման գործողություններ իրականացնող քաղաքացիներին ներկայացնել նրա բովանդակությունը, պարզաբանել, որ գործողությունների շարունակությունը կարող է մեկնաբանվել որպես սաբոտաժ և կարժանանա ժողովրդի գնահատականին: Իհարկե այս խոսակցությունը պետք է ունենալ սիրո և համերաշխության մթնոլորտում»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ վերջին օրերին բողոքի ակցիաներ են իրականացվում Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Բողոքի մասնակիցները պահանջում են դատախազի հրաժարականը, ինչպես նաև ազատ արձակել ՊՊԾ գնդի գրավման գործով կալանավորվածներին, Ժիրայր Սեֆիլյանին, ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանին:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա է
- Բողոքի ակցիա. Պահանջում են ազատ արձակել Սամվել Բաբայանին
- Փաշինյան. Դադարեցնում ենք անհնազանդության բոլոր ակցիաները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին