Հունիսի 1-ից ատոմակայանի աշխատանքները կկանգնեցվեն. Էներգետիկայի նախարար
Նորոգման աշխատանքների պատճառով հունիսի 1-ից ատոմակայանի աշխատանքները կկանգնեցվեն: Լրագրողների հետ զույցում այսօր այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը՝ տեղեկացնելով, ատոմակայանը կանգնեցվելու է մինչև 2019 թվականը:
«Մի որոշ ժամանակ հետո կանգնեցվելու է նաև Երևանի ՋԷԿ-ը՝ նույնպես վերակառուցման-շինարարական աշխատանքների պատճառով»,- ասաց նա:
Գործադիրի ներկայացուցիչը հավաստիացրեց, որ էներգակիրների աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելուց հետո ամբողջ թափով կաշխատի Հրազդանի հինգերորդ էներգաբլոկը:
«Մենք նաև Վրաստանից ենք հոսանք ներկրում: Ամեն ինչ ապահովված է, մենք որևէ խնդիր չունենք»,- հավաստիացրեց նախարարը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ քննարկումներ չկան:
Իսկ նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, հետաքրքրվեցին լրագրողները: Նախարարը պատասխանեց՝ առայժմ ոչ:
Արուր Գրիգորյանն անդրադարձավ նաև հայ-իրանական հարաբերություններին՝ նկատելով, որ կարևոր է պահպանել ձեռք բերվածը, ավելին, կապերն ավելի բարելավել: Նա միաժամանակ նշեց, որ լայն սպառման նպատակով Իրանից գազի գնում այս պահին չի նախատեսվում:
«Դա իրենից շատ բարդ գործընթաց է ենթադրում: Հնարավոր տարբերակներ կան, պետք է քննարկենք այդ հարցը»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին