Բիթքոինը 8 հազար դոլարից նվազել է
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթը (կրիպտոարժույթ)՝ բիթքոինի փոխարժեքը 8 հազար դոլարից նվազել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքը նվազել է 4,43%-ով՝ կազմելով 7,964 հազար դոլար: Binance բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 4,54%-ով՝ հասնելով 7,918 հազար դոլարի, իսկ OKEx-ում՝ 4,47 տոկոսով՝ կազմելով 7,92 հազար դոլար:
Ինչ վերաբերում է այլ թվային արժույթներին, ապա դրանց փոխարժեքը նույնպես նվազել է: Մասնավորապես, Ethereum-ի փոխարժեքը նվազել է 6,97%-ով և կազմել 644,19 դոլար, Ripple-ի փոխարժեքը՝ 4,92%-ով և կազմել 0,64 դոլար, Bitcoin Cash-ն էլ՝ 8,47%-ով ՝ հասնելով 1099,77 դոլարի:
Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 354,32 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 38 տոկոսը: