
Կայացել է Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցը
Մայիսի 23-ին հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Սերգեյ Լավրովի միջև: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջից:
ՌԴ արտաքին գերատեսչական մարմնի ղեկավարը կրկին՝ այս անգամ անձնական զրույցում շնորհավորել է իր հայաստանցի գործընկերոջը պետական բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Նախարարները քննարկել են երկկողմ միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված շփումները: