Առաջին ընթերցմամբ ընդունվեցին մի շարք օրինագծեր
Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը՝ 89 կողմ ձայնով։ 92 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև մի պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների` մյուս պետությունում զբաղվածության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցն ընդունվեց 92 կողմ ձայնով։
92 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։
Խորհրդարանը քվեարկության ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին հարցը։
ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը վարման կարգով նշեց, որ ինքը ձեռնպահ է քվեարկելու հարցին. «Ոչինչ չունեմ կոնկրետ այս տեքստի վերաբերյալ, բայց որպես բողոք, որ վերջին շրջանում հերթական անգամ Իսրայելում սպեկուլացիայի առարկա է դառնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, ձեռնպահ կքվեարկեմ»։
Կոնվենցիան ԱԺ-ն վավերացրեց 90 կողմ, 2 ձեռնպահ ձայնով։
Ընդունվեց նաև «Ղրղստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի առանձին դրույթների կիրառման վերաբերյալ» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկում է կոնյակի ակցիզային հարկի հարկման բազան փոխել. նախարար
- Իսրայելում բարձրացվեց նաև Ադրբեջանին զենք վաճառելու հարցը. Գագիկ Մելիքյան
- Կենսաթոշակ ավելացնելու հնարավորություն չի եղել. Սմբատ Սաիյան
- Բոլոր զորամասերի մուտքի դռների վրա պետք է գրվի 1-16 թեժ գծի համարը. Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում