Ֆոտբոլի աշխարհի գավաթի հիմնը հնարավոր կլինի լսել մայիսի 25-ից
«Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում»,- Life-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ամերիկացի հայտնի դերասան, ռեփ-կատարող Ուիլ Սմիթը՝ ով կկատարի 2018 թ. Աշխարհի գավաթի հիմնը։
«Այս գլոբալ իրադարձությունը համախմբում է ողջ աշխարհին, մարդկանց, ովքեր միասին զվարճանում են, ծիծաղում և զգում կախարդանքը: Մենք ցանկանում ենք, որ ամբողջ աշխարհը պարի է այս հիմնի ներքո»,- ասել է երգիչը։
Միջազգային ֆուտբոլային ֆեդերացիան հաղորդել է, որ «Live It Up» երգը հնարավոր կլինի լսել մայիսի 25-ից՝ տարբեր երաժշտական հարթակներում, տեսահոլովակը կներկայացվի հունիսի 7-ին: Հ
Իսկ հուլիսի 15-ին «Լուժնիկի» մարզադաշտում աշխարհի գավաթի եզրափակիչ հանդիպումից առաջ երգը կկատարվի երկրպագուների առջև:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին