Զախարովա. Ռուսաստանը կշարունակի ակտիվ դեր խաղալ ԼՂ խնդրի կարգավորման գործում
Ռուսաստանը կշարունակի ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ճեպազրույցն ուղիղ հեռարձակում էր RT-ն:
Հարցին, կա՞ն հիմքեր ենթադրելու, որ Ռուսաստանը հիմնախնդրի կարգավորման գործում պատրաստվում է որպես առաջին ջութակ հանդես գալ, Զախարովան պատասխանել է. «Ռուսաստանը միշտ էլ շատ ակտիվ դեր է խաղացել: Ցանկություն չկա ինչ-որ թվային կարգով ջութակի դեր խաղալ: Ցանկություն կա մոտեցնել կարգավորումն այնպիսի միջոցներով, որոնք ճանաչվել են որպես քաղաքակիրթ ու արդյունավետ: Մենք շատ ակտիվ դեր ենք խաղացել ու շարունակելու ենք այդպես բոլոր կողմերի հետ սերտ շփումներով»: