Տարոն Մարգարյանը պետք է հեռանա. Ալեն Սիմոնյան
Եթե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացնի, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կմտածի այդ պաշտոնում առաջադրվելու շուրջ: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:
«Ես որևիցե մեկի հետ չեմ բանակցել, որովհետև դա կոռեկտ չեմ համարում: «Ելք»-ում Տարոն Մարգարյանի հրաժարականի գործընթաց սկսելու քննարկում չի եղել: Ես որևիցե մեկի հետ այն չեմ քննարկել՝ բացի իրավաբաններից: Իմ քայլն արել եմ ինքնուրույն, որոշումս կայացրել եմ այն ժամանակ, երբ իմացել եմ, որ օրերի հետ կապված խնդիր կա և միտում կա՝ հենց օրը լրանա, արձանագրությունը կազմել և ուղարկել ԿԸՀ: Արձանագրություն առ այն, որ քաղաքապետն ինձ զրկում է ավագանու մանդատից: Իրենք փորձում են բոլոր ձևերով պահել այդ վերջին ֆորպոստը, որին ես ընդդիմանում եմ»,- հավաստիացրեց Սիմոնյանը:
Պատգամավորը հավաստիացրեց, որ իր տեղեկություններով, այն մութ գործերը, որոնք որոշ անձինք չեն հասցրել վերջացնել շատ արագ կերպով փորձում են վերջացնել: Թե ինչ մութ գործերի մասին է խոսքը, Ալեն Սիմոնյանը չպարզաբանեց՝ հավալելով, որ դրանց մասին կմանրամասնի, երբ ճիշտ կհամարի:
«Դամոկլյան սուրը պահելով, պայքարելով՝ ես այդ գործողություններից զերծ կպահեմ բոլորին: Չեմ ուզում ասել՝ դա կոռուպցիոն բնույթի հարց է, թե ոչ: Հիմա ամենակարևորն այն է, որ օր առաջ կանգնեցնենք այն ամենը, ինչ կատարվում է: Ես փորձում եմ քաղաքական ճնշում գործադրել: Ես շատ բան գիտեմ, և իրենք չպիտի մտածեն, որ ամեն ինչ ավարտված է և ինչ ուզեն՝ կարող են անել: Տարոն Մարգարյանը չպետք է կարողանա կատարել այն գործողությունները, որ մինչ օրս արել է: Նա պետք է հեռանա»,- նշեց պատգամավորը:
Լրագրողները Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ մտքափոխվի և այնուամենայնիվ, վերցնի պատգամավորական մանդատը: «Ամեն ինչ կարող է տեղի ունենալ»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մանդատից
- Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի դրան. վարչապետը՝ քաղաքապետի հրաժարականի մասին
- Իմ գնահատականը տվել եմ՝ Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակաշառքների միջոցով. Վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին