Պետության բյուջեին կպնել չի կարելի. Միհրան Պողոսյան
ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը համոզված է, որ շուկայում մենաշնորները վերացել են դեռ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք: Այս մասին նա ասաց այսօր՝ լրագրողների հետ զրույցում:
«Չգիտեմ, գուցե տնտեսական զարգացման համար քայլեր Կարեն Կարապետյանի օրոք եղել են, վատ է եղել միգուցե, բայց այն, որ մենաշնորհների սառույցը Կարեն Կարապետյանի օրոք կոտրվեց, ես, որպես տնտեսագետ և որպես իրավաբան կարող եմ ասել, որ դա իրականություն է», - համոզմունք հայտնեց Պողոսյանը։
Հարցին՝ արդյոք Կարապետյանի օրոք բոլո՞ր ներմուծողներն են օրենքի առաջ հավասար եղել և մաքսազերծման ժամանակ չարաշահումներ թույլ չեն տվել, պատգամավորը պատասխանեց.
«Եթե կան այդպիսիք, որոնք որոշակի գործառույթներ են իրականացրել, որը օրենքին չի համապատասխանում՝ մի ապրանքը մյուսի տեղ են մաքսազերծել կամ ընդհանրապես չեն մաքսազերծել, ապա ես ջատագովն եմ, որ այդ բոլոր մարդիկ հայտնվեն վանդակների հետևում՝ դա կլինի ընդդիմությունից, թե իշխանությունից։ Ես մի բան գիտեմ՝ պետության բյուջեին կպնել չի կարելի, պետության զարգացմանը խոչընդոտել չի կարելի»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում