Մահացել է ամերիկացի ժամանակակից գրող Ֆիլիպ Ռոթը
85 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է ամերիկացի գրող Ֆիլիպ Ռոթը: Այդ մասին հայտնել է The New York Times-ը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Գրականագետի մահվան լուրը թերթին հաստատել է նրա ընկերուհին՝ Ջուդիթ Թուրմանը:
Ըստ աղբյուրի, վերջին տարիներին Ռոթն ապրում էր Նյու Յորքի և Կոննեկտիկուտի նահանգներում:
Ֆիլիպ Ռոթը ամերիկացի ժամանակակից ամենահետաքրքիր ու ընթերցվող հեղինակներից մեկն է: Գրել է 20-ից ավելի վեպեր, որոնց թվում են «Պորտնոյի ցավը», «Դավադրություն Ամերիկայի դեմ», «Սովորական մարդը»:
Գրողը Միջազգային Բուքերյան մրցանակի, Պուլիտցերյան մրցանակի, ինչպես նաև Կաֆկայի գրական մրցանակի դափնեկիր է: