Թրամփը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը կարող է հետաձգվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցությունները կարող են հունիսի 12-ին չկայանալ, գրում է «Գազետա.ռու»-ն:
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Հարավային Կորեայի ապամիջուկայնացումը համարում է Սինգապուրում հանդիպման անցկացման պայման: Նա նշել է, որ բանակցությունները կարող են հետաձգվել՝ չնայած ամերիկյան կողմը շարունակում է հանդիպման նախապատրաստումը:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր, որ Վաշինգտոնն իր համար երբեք չի բացառել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների ռազմական տարբերակը:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփն ու Կիմ Չեն Ինը կհանդիպեն երկու Կորեաների սահմանին
- Թրամփն անհամբեր սպասում է Կիմ Չեն Ինի հետ հանդիպմանը
- Թրամփը համաձայնվել է հանդիպել Կիմ Չեն Ինին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան