
Ալեն Սիմոնյանն ինձ հետ չի քննարկել մանդատը վայր դնելու իր որոշումը. Նիկոլ Փաշինյան
«Ալեն Սիմոնյանը մանդատը վայր դնելու մասին որոշումն ինձ հետ չի քննարկել, դա իր որոշումն էր»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը պատգամավորի մանդատը վայր դնելու որոշումը քննարկել է իր հետ:
Դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանի այդ քայլը ընկալվել է որպես քաղաքապետի պաշտոնում առաջադրվելուն ուղղված քայլ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Քանի որ ինձ հետ չի համաձայնեցված իր որոշումը, ճիշտ կլինի, որ ինքը մեկնաբանի իր գործողությունները»: