Ստեփանակերտում քաղպաշտպանության ոլորտներում ծրագրերի իրականացման հարցեր են քննարկվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի քաղաքապետի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են սոցիալ-տնտեսական և քաղպաշտպանության ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: