57-ամյա Հյու Գրանտն առաջին անգամ կամուսնանա
Բրիտանացի դերասան Հյու Գրանտը հայտարարել է, որ պատրաստվում է իր առաջին հարսանիքին. 57-ամյա դերասանը կամունանա 39-ամյա շվեդ հեռուստապրոդյուսեր Աննա Էբերշտեյնի հետ: Այս մասին գրում է BBC-ն:
Գրանտն ու Էբերշտեյնը երկար տարիներ միասին են: 2012թ-ին Աննա դերասանին տղա է պարգևել, 2015թ-ին՝ աղջիկ: Զույգն ունի ևս մեր երեխա, որը ծնվել է այս տարի, բայց նրա անունը և սեռը մինչ օրս հայտնի չեն լրագրողներին:
Եւս երկու երեխա՝ տղա և աղջիկ, Գրանտն ունի իր նախկին ընկերուհի Տինգլան Հոնգից:
«Հավերժ ամուրի» տիտղոսը ստացած դերասանը մի քանի սիրավեպ է ունեցել, այդ թվում՝ դերասանուհիներ Սանդրա Բալոքի, Դրյու Բերիմորի հետ: